211652_close_icon
views-count1839 դիտում article-date 09:57 14-06-2016

Շիրակի մարզպետը սևեռվել է զուգարանների ու հավաքարարների վրա. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով Շիրակի մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը երջանիկ անտեղյակության մեջ է։ Մարզպետ նշանակվելուց հետո նա, չգիտես ինչու, իր ողջ ներուժով սևեռվել է զուգարանների ու հավաքարարների վրա, գյումրեցիների խոսքերով՝ «գործը թողած, ընկեր Հովսեփը թիթեռ կնկարե»։ Այսպես, հունիսի 8-ին մարզպետը այցելել էր «Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, գոհունակություն հայտնել դիսպանսերի ընդհանուր վիճակից, հատկապես տիրող մաքրությունից։ Հովսեփ Սիմոնյանը առանձնացրել էր հատկապես զուգարանների մաքրությունը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նշանակվելուց հետո՝ մարտի 16-ին, երր Հովսեփ Սիմոնյանը հանդիպել էր մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, հասցրել էր սպառնալ հավաքարարներին. «Իմ կողմից կլինեն այցելություններ դպրոցներ, կայցելեմ նրա համար, որ բարձրացնեմ ձեր՝ տնօրենների հեղինակությունը մաքրողի վատ մաքրելու համար ոչ թե ձեզ դիտողություն կանեմ, այլ մաքրողին կասեմ, որ իր պարտականությունը լավ չի կատարել»։ Ահա այսպիսի «հոգսաշատ» առօրյա ունի Շիրակի մարզպետը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր