9951 դիտում
11:10 14-06-2016
35-ամյա վարորդը Երևանում` «Կոնգրես» հյուրանոցի մոտ, Nissan-ով բախվել է էլեկտրասյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում Երևան քաղաքի Չարենցի փողոցի 106 տան բնակիչ, 35-ամյա Արա Գևորգյանը Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում իր վարած Nissan մակնիշի 34 MN 174 համարանիշի ավտոմեքենայով «Կոնգրես» հյուրանոցի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճաապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերավ ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
13598 դիտում
10:46 31-01-2016
Երևանում` «Կոնգրես» հյուրանոցի մոտ, 18-ամյա վարորդը KIA-ով տապալել է լուսացույցը և գլխիվայր շրջվել