211652_close_icon
views-count5207 դիտում article-date 20:55 14-06-2016

Եվրո-2016. Հունգարիայի հավաքականի դարպասապահը Եվրոպայի առաջնությունների նոր ռեկորդ սահմանեց

Եվրո-2016-ի խմբային փուլում Հունգարիայի հավաքականի դարպասապահ Գաբոր Կիրայը` Ավստրիայի հետ խաղում իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ: Այդպիսով, 40-ամյա դարպասապահը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենատարեց ֆուտբոլիստը` շրջանցելով Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոտար Մատեուսին, որը 2000թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 39 տարեկան հասակում:

Նմանատիպ նյութեր