1714 դիտում
10:04 15-06-2016
Երբ հանրապետականներն ասում են, որ նժդեհական են, դա ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հետաքրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունքը որևէ երևույթի կամ անձի հանդեպ։ Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են և ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա։
Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ փիլիսոփա էր, շատ բնական արձագանք է առաջանում՝ «տո լա՛վ է»։ Դա մոտավորապես նույնն է, որ դպրոցում ստիպում են անգիր սովորել հատվածներ Թամանյանի երկերից՝ համեմելով այդ պարտադրանքը ինչ-որ անհամ, «քառակուսի» մեկնաբանությաններով, և դպրոցականների՝ գրականություն հասկանալու ունակությունները դրանով սահմանափակվում են։ Թումանյանն այստեղ մեղավոր չէ, նա այնպես էր գրում, որ իսկապես շատ հեշտ է հիշել, բայց «պաշտոնական» բառերն ի վիճակի են փչացնել ամեն ինչ։
Նժդեհն էլ, իհարկե, մեղավոր չէ։ Պարզապես, նրբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան՝ վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելակվում է։ Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաև հակառակ պրոցեսը, երբ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որևէ հիմքի Նժդեհին կպցնել «Ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու։ Եվ վերջին օրերին, որքան տեսնում եմ, շատացել են այն երիտասարդները, որոնք «սելֆի» են անում Նժդեհի՝ գեղարվեստական տեսանկյունից բավականին վիճելի արձանի մոտ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19800 դիտում
20:36 14-01-2019
«Մանիկյուր բոքոնիկներդ ստվեր եք գցում Նիկոլի՝ բոլորի կողմից ընկալվող չսափրված կերպարի վրա». Ռուբեն Գևորգյան
91002 դիտում
00:06 12-06-2020
Եթե մեկը փորձի ստվեր գցել մեր համբավի վրա շատ կոշտ պատասխան կստանա. Ճակոյի որդու արձագանքը. Blognews.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը