3267 դիտում
15:36 20-03-2021
«Սյունեցին ցույց է տվել իշխանության հանդեպ վերաբերմունքը, ընտրություններին ցույց կտա իր նժդեհական կեցվածքը»․ Սյունիքի համայնքապետները՝ Ա․ Սիմոնյանի՝ Սյունիքում շատ ձայն հավաքելու հայտարարության մասին. Tert.am
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության մամուլի ասուլիսին Սյունիքի համայանքապետներն անդրադարձան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների ընթացքում մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, ավելի շատ ձայն կհավաքի, քան Երևանում, հայտնում է Tert.am-ը։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հայտարարեց․ «Որ ասում են՝ «Ուղտն իր սապատը չի տեսնում», հիմա իրենցն է։ Սյունիքը միշտ համախմբված է, չի կարող այլ կարծիք ունենալ։ Ցավ ենք ապրում Սյունիքի համար, ամեն անգամ Սյունիք մտնելիս Ադրբեջանի դրոշների տակով անցնելը սթրես է։ Ընտրություններին էլ սյունեցին ցույց կտա իր նժդեհական կեցվածքը»
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը նշեց․ «Մենք սյունեցի են, մեզ մոտ նամուսը, թասիբը առաջնահերթ են, և այդ առումով Ալեն Սիմոնյանի հարցին պատասխանելն իմ արժանապատվությունից ցածր եմ համարում՝ հաշվի առնելով իր նախկին գործունեությունը»։
Նրա խոսքով՝ եթե իրականություն դառնա Սիմոնյանի ասածը, թե նրանք մեծամասնություն են կազմելու, համայնքապետը կհամարի, որ չի ճանաչում իր ժողովրդին։ «Ես չեմ կարծում, որ իրենք ռիսկ կանեն վտանգավոր տարածքներով անցնել։ Իրենց տեսակը վտանգից փախչող է»,-նշեց նա։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ նշեց․ «Ես կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանի ասածը չարժե մեկնաբանել, ժամանակը ցույց կտա։ Կարծում եմ՝ սյունեցիներն արդեն ցույց են տվել իրենց վերաբերմունքը գործող իշխանության վերաբերյալ»։

Նմանատիպ նյութեր
1290 դիտում
13:10 01-06-2015
Երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ. Գալուստ Սահակյան
5655 դիտում
19:14 21-04-2021
Հպարտ եմ ձեզանով, տղե՛րք. Սյունեցին այսօր ի լուր աշխարհի ցույց տվեց, որ «հայ» տեսակն անպարտելի է և հարատև
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված