211652_close_icon
views-count7732 դիտում article-date 16:58 16-06-2016

«Բորուսիան» հրաժարվեց Մխիթարյանին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», որը հայ ֆուտբոլիստին տարեկան 10 մլն եվրո էր խոստացել

Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվեց իր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին 19 մլն ֆունտի դիմաց վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: Գերմանական ակումբը այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ նախկինում ստիպված է եղել բաց թողնել թիմի առանցքային խաղացողներից երկուսին` Իլկայ Գյուդողանին և Մատս Հումելսին: «Մենք քննարկել ենք Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի հարցը և որոշել, որ հաջորդ մրցաշրջանը նա կանցկացնի Դորտմունդում», ասել է «Բորուսիայի» տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն: Նշենք, որ Մխիթարյանին ձեռք բերելու հարցում անձնական շահագրգռվածություն է հանդես բերել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մանկունյանցիները Մխիթարյանին առաջարկել էին տեղափոխվելու դեպքում տարեկան 10 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր