24500 դիտում
09:15 17-06-2016
Ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 34 հազար 692 ուղևոր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով, ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 34 հազար 692 ուղևոր:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական վիճակագրությունից, որոնցում ներկայացված են Հայաստանի երկու օդանավակայաններից՝ «Զվարթնոցից» և «Շիրակից» ուղևորների մեկնման և ժամանման տվյալները: Հարկ է նկատել, որ ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը:
Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, սակայն մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է, և անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունն էլ ավելի մեծ է: Հարկ է նշել, որ ավտոմոբիլային տրանսպորտով մեկնում-ժամանումների տվյալները հրապարակում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ եռամսյակային կտրվածքով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1352 դիտում
09:25 20-07-2016
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր. «Ժողովուրդ»
40913 դիտում
09:58 01-10-2021
Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 ուղևոր. «Ժողովուրդ»
1988 դիտում
09:12 10-03-2015
Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 11.536 ուղևոր. Ժողովուրդ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը