211652_close_icon
views-count1352 դիտում article-date 09:25 20-07-2016

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 429 հազար ուղևոր, իսկ ժամանել՝ 410 հազարը։ «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին հանրապետությունից մեկնել է 3 հազար 885 ուղևոր, իսկ վերադարձել՝ 3 հազար 120։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղևորաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով աճել է շուրջ 11 հազար ուղևորով։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում հակառակ երևույթն է տեղի ունեցել, ուղևորաշրջանառությունը նվազել է մոտ 60 տոկոսով։ Անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանից օգտվել է 16 հազար 700 ուղևոր, այս տարի ընդամենը 7 հազար։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նշված օդանավակայանն այս տարի արդեն իսկ լուրջ տնտեսական վնասներ է կրել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր