211652_close_icon
views-count42300 դիտում article-date 11:14 17-06-2016

Լարված իրավիճակ Կենտրոնի դատարանում. ամբաստանյալը սպառնում էր «ջարդել տուժածի գլուխը». նրա հարձակումը կանխեցին կարգադրիչներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 16-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վահագն Դանիելյանը դատական նիստի հետաձգումից հետո փորձում էր հարձակվել տուժողի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.Դանիելյանը հայհոյանքներ և սպառնալիքներ տալով` հայտարարում էր, որ տուժողի «գլուխը ջարդելու» է: Նա նույնիսկ փորձեց հարձակվել տուժողի վրա, սակայն դատական կարգադրիչներն ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացան կանխել ամբաստանյալի հարձակումը տուժողի վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վ. Դանիելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 258 հոդվածի 1-ին մասի և 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս ավազակային հարձակման է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Ա. Ա.-ին` հափշտակելով 295 հազար ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, որը կատարել են 2015 թ-ի հոկտեմբերի 1-ին` Թբիլիսյան խճուղու վրա գտնվող Լամպերի գործարանի մոտ: Այդ օրը, գիշերը ժամը 03:20-ի սահմաններում տուժող Ա. Ա.-ն մեքենայով ընթանալիս է եղել , երբ կանգնեցրել և խնդրել են, որ մի 2 կանգառ իրենց իջեցնի ներքև: Ա. Ա.-ն էլ բարի կամք դրսևորելով` տեղափոխել է նրանց, ինչից հետո պարզվել է, որ ավտոմեքենայից գաղտագողի հափշտակել են հեռախոսը: Նրանց մեղադրում են նաև մի քանի դրվագներով` քրեական հանցագործություն կատարելու մեջ: Երբ դատական նիստը վարող դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում էր, թե երբ է նշանակվելու հաջորդ դատական նիստը, Վ. Դանիելյանը սկսեց բողոքել, թե ինքը առողջական խնդիրներ ունի, ինքը իրեն մեղավոր չի ճանաչում, իր գլխին սարքել են և դատարանը չպետք է հետաձգի դատական նիստը, հակառակ դեպքում` «Ես ինքնավնասում կանեմ»: Դատարանում գնտվող նրա մայրն էլ ասում էր, որ տղան հոգեկան հիվանդ է, ինչպես կարելի է հիվանդին դատել: Գ. Շամշյանի տեղեկություններով` մյուս կասկածյալ, ամբաստանյալ Կ. Զաքարյանն ու Ա. Ափինյանը մեղադրվում են ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր