211652_close_icon
views-count2684 դիտում article-date 11:35 17-06-2016

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարզաբանում է SHAMSHYAN.com-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարզաբանում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ. «Սույն թվականի հունիսի 15-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի լրահոս բաժնում «Երևանում պաշտոնյան չկարողացավ իր կողմից գիշերը հողազավթման գործընթացը ավարտին հասցնել. քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը օրենքի շրջանակում «բամփեցին»». հոդվածում նշվում է, որ Աշոտ Մարգարյանը աշխատում է կադաստրի համակարգում: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղեկացնում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Վերոնշյալ քաղաքացին անշարժ գույքի կադաստրի համակարգի աշխատակից չէ: Խնդրում ենք վերանայել հոդվածը»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/15/87966/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 15-ին, Երևանի քաղաքաղապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեհ փողոցի 4-րդ շենքի (ժողովրդին հայնտի Կինո Սևանի) բակում ապամոնտաժվել էր նույն շենքի բնակիչ Աշոտ Մարգարյանի կողմից գիշերը գաղտագողի տեղադրած երկաթյա ավտոտնակը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Մարգարյանը ասում էր. «Իմ բոլոր գործողություններն օրինական են, ոչ մի անօրինական գործողություն իմ կողմից չի կատարվել և երկաթե ավտոտնակն էլ ժամանակավոր եմ տեղափոխել, քանի որ իմ նախկին ավտոտնակի տարածքը հատկացրել էին Քվանտ վարժարանին»: Վարժարանը այդ ամբողջ տարածքը վերանորոգելու և բարեկարգելու էր, ինչը բխում է նաև բնակիչների ու Քվանտում սովորող աշակերտների շահերից: Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել Երևանի քաղաքապետի և Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուները, իսկ նրանց Ա. Մարգարյանը ինչ-որ դարն ապրած տեղեկանքով փորձել էր համոզել, որ ինքը օրինական է գործել: Քաղաքապետարանի պաշտոնյան, երբ նրան հայտնել էր, որ իր կատարած քայլը հողազավթում է, ինչի համար ինքը ենթարկվելու է վարչական պատասխանատվության` տուգանվելով 400 հազար դրամ, ինչպես ժողովուրդն է ասում, միանգամից դարձել էր «խոնարհ հարս» ու սկսել արդարանալ, թե ինքը չի տեղափոխել: Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում նշել էին. «Շշնորհակալ ենք Երևանի քաղաքապետից, վարչական շրջանի ղեկավարից, որ օպերատիվորեն արձագանքեցին»: Վերջիններս տեղեկացրեցին, որ վերամբարձ կռունկով ավտոտնակը տեղափոխվելու է քաղաքապետարանի հատուկ պահպանվող վայր, իսկ նշված բակում կտնկվեն ծառեր, կտեղադրվեն երեխաների համար անհրաժեշտ խաղային կոնստրուկցիաներ և կբարեկարգվի բակը: Դեպքի վայրում հավաքվածները նշել էին նաև, որ գիշերը գաղտագողի ավտոտնակը չթույլատրված տեղում տեղադրած Ա. Մարգարյանը նախկինում աշխատել է հարկային ծառաությունում, իսկ այս պահին աշխատում է կադաստրում: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր