211652_close_icon
views-count3848 դիտում article-date 16:00 29-06-2017

Երևանի քաղաքապետը պարգևատրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի առթիվ հյուրընկալել է համակարգի մի շարք աշխատակիցների, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Շնորհավորելով Կադաստրի համակարգի ձևավորման 20-ամյակի առթիվ և առանձնակի կարևորելով կոմիտեի գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն բնակիչների հետ անմիջական շփման կարևոր օղակներից մեկն է, ու նշել, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության շրջանակում հաջողվել է առավել համակարգված ու արդյունավետ դարձնել քաղաքացիների սպասարկումը: Կադաստրի համակարգի ձևավորման 20-ամյակի առթիվ, մայրաքաղաքի հասարակական-քաղաքական կյանքում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Նմանատիպ նյութեր