211652_close_icon
views-count1368 դիտում article-date 11:47 17-06-2016

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ կատարվել է ալիմենտի վերահաշվարկ

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է իրենից ալիմենտ բռնագանձելու՝ իր նախկին կնոջ ներկայացրած հայցադիմումը, սակայն հարկադիր կատարողն ալիմենտի գումարի չափը սխալ է հաշվարկել: Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հարկադիր կատարողն ալիմենտի գումարի չափը հաշվարկելիս կիրառել է ընտանեկան օրենսգրքի ոչ համապատասխան հոդվածներ: Ոչ ճիշտ է հաշվարկվել նաեւ այն ժամանակահատվածը, որի համար պետք է բռնագանձվեր ալիմենտ՝ կապված դիմումատուի որդու՝ չափահաս դառնալու հանգամանքի հետ: Քննարկման արդյունքում, կատարողական վարույթի շրջանակներում կատարվել է վերահաշվարկ, հստակեցվել է պարտապանից բռնագանձման ենթակա ալիմենտային պարտքի գումարի չափը: Գումարը դիմումատուից բռնագանձելուց հետո հարուցված կատարողական վարույթը կարճվել է: [b] Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր