211652_close_icon
views-count42936 դիտում article-date 17:05 17-06-2016

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` օրինախախտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը վերջին տարիներին մեծ թվով քաղաքացիների, պետական պաշտոնյաների, հանրությանը հայտնի դեմքերի է վարչական պատասխանատվության ենթարկել, երբ նրանք ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ են թույլ տվել: Խախտում է համարվում նաև, եթե վարորդն ու ուղևորը ամրագոտի չեն կապում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներրի շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Toyota Avalon մակնիշի 34 NQ 318 համարնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը ավտոմեքենան վարում առանց ամրագոտու: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ուղևորը հանրությանը հայտնի, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր