211652_close_icon
views-count9777 դիտում article-date 16:30 12-06-2018

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կաթողիկոսի դեմ կազմակերպված ցույցերի հետ կապ չունի. Հայտարարարություն

Արարատյան Հայրապետական թեմը բացարձակ սուտ է որակել շրջանառվող տեղեկությունը, թե Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Տեղեկացնում է [url=http://www.qahana.am/am/news/show/497768101]qahana.am[/url]-ը։ «Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության: Մասնակիցը լինելով այս օրերին Մայր Աթոռում անցկացվող Գերագույն Հոգևոր, միաբանական և եպիսկոպոսական ժողովների՝ Նավասարդ Սրբազանն իր աներկբա բացասական վերաբերմունքն է արտահայտել արհեստականորեն ստեղծված իրավիճակին՝ ստորագրելով ժողովականների հայտարարությունները: Դրանց տրամաբանությունից դուրս ցանկացած ենթադրություն պարզապես հերյուրանք է: Սովորաբար սուտ ու անհեղինակ հրապարակումներին չենք արձագանքում՝ դրանց ավելորդ կարևորություն չտալու համար, սակայն այս հարցը վերաբերում է մեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյակների առաքելության պահպանմանը: Յուրաքանչյուր վրիպում, բամբասանք կամ հիվանդ երևակայության արգասիք կարող են անդառնալիորեն վնասել հայրավանդ մեր ընթացքին, Հայ Եկեղեցու ամրությանն ու անվերապահ հեղինակությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում հեռու մնալ արժանապատիվ մարդուն ոչ հարիր ձևով սուտ «տեղեկությունների» տարածումից, գործել ի նպաստ Հայ Եկեղեցու զորացման և Ս. Լուսավորչի գահի ամրության: Այս օրերին յուրաքանչյուրս պարտավոր է գիտակցել պատասխանատվության այն մեծ աստիճանը, որ ունենք մեր Եկեղեցու և գալիք սերունդների առաջ, չենթարկվել սադրանքների ու խաղաղարար ոգով հանապազ աղոթել ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո: Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին իմաստնություն ու խաղաղություն շնորհի բոլորիս»,- նշված է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի տարածած հայտարարության մեջ։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/12/1098221/]Հիշեցնենք[/url], որ այսօր «Ժամանակ» թերթը գրել է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպվող բողոքի ալիքի հետևում կանգնած են բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը»:

Նմանատիպ նյութեր