211652_close_icon
views-count1604 դիտում article-date 21:00 17-06-2016

Քննարկվել են Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ: Նախորդ հանդիպումների ժամանակ քննարկումներից հետո բնակիչների մեծամասնությունը, բացառությամբ 3 բնակչի, որոնք, ըստ էության, կարգից դուրս պահանջ են ներկայացնում, կողմ էին արտահայտվել վերաբնակեցման առաջարկվող ծրագրին: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ վերը նշված 3 բնակիչների առաջադրած պահանջները կարող են շենքի մյուս բնակիչների վերաբնակեցումը երկարաձգելու պատճառ հանդիսանալ, որոշվել է մեկնարկել գործընթացը: Ըստ այդմ, քննարկվել են վերաբնակեցման, մասնավորապես, անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջացման և բնակիչների համար նախընտրելի բնակարանների հատկացման, այդ թվում՝ հարկաբաժինների ընտրության կարգին առնչվող հարցեր: Իսկ այն բնակիչների համար, ովքեր հրաժարվել են առաջարկվող վերաբնակեցման պայմաններից, լրացուցիչ առաջարկներ կներկայացվեն՝ հետագայում քննարկելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր