3778 դիտում
20:50 17-06-2016
25-ամյա երիտասարդը կասկածվում է 18-ամյա աղջկան առևանգելու մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
2016թ. հունիսի 14-ին Սյունիքի մարզի բնակչուհի Ա.Ղուլյանից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ 14:00-ի սահմաններում, Գորիսի դատարանի դիմացից ոմն Ալիկ, ամուսնության նպատակով, առևանգել է 1998թ. ծնված դստերը և տարել անհայտ ուղղությամբ:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առևանգման հանգամանքները պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ, առգրավվել դատարանի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Պարզվել է ոմն Ալիկի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ 25 տարեկան։ Նախնական քննության տվյալներով՝ վերջինս, համաձայնության գալով իր հորեղբոր որդիների հետ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի վարչական շենքի դիմացից 2016թ. հունիսի 14-ին, բռնություն գործադրելու միջոցով, 18-ամյա աղջկան, վերջինիս կամքին հակառակ, նստեցրել է «Վազ 21061» մակնիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ:
Կասկածյալը հունիսի 16-ին հայտնաբերվել է և ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
73742 դիտում
23:58 07-03-2018
Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. 25-ամյա երիտասարդը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ
2871 դիտում
22:25 30-04-2015
23-ամյա աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել չորս երիտասարդի
1600 դիտում
20:55 01-12-2015
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առևանգելու համար
Այս բաժնից
1192 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1030 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը