4915 դիտում
11:44 18-06-2016
Համերգ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի շրջանակում
Հունիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը WFIMC-ի դափնեկիրների հետ։
Նվագախմբի հետ ելույթ ունեցան մենակատարներ Բարնաբաս Կելեմենը (ջութակ), Կատալին Կոկասը (ալտ), Գեորգի Չաիձեն (դաշնամուր), Արիունբաատար Գանբաատարը (բարիտոն)։ Ծրագրում հնչեցին Էդուարդ Հայրապետյանի Պավան կամերային նվագախմբի համար ստեղծագործությունը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի
համար, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 գործերը, Ջոակինո Ռոսինիի Ֆիգարոյի արիան ՙՍևիլյան սափրիչը՚ օպերայից, Պյոտր Չայկովսկու Յելեցկիի արիան ՙՊիկովայա դամա՚ օպերայից, Ռուջերո Լեոնկավալլո՝ ՙՊայացներ՚ օպերայի նախերգանքը։
Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա ընդգծեց, որ եթե երեք տարի առաջ հպարտությամբ ասում էին, որ անդամակցել են Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային, ապա այսօր հպարտությամբ ընդգծում են, որ այդ մեծ երաժշտական ընտանիքը հյուրընկալվել է Հայաստանում։
Երեկոյին ներկա էին Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովին մասնակցող պատվիրակները։
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի հոբելյանական վեհաժողովը Երևանում կազմակերպվել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հրավերով։
[b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
17:49 16-06-2016
Գալա համերգ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում
1309 դիտում
18:16 16-06-2016
Երևանում մեկնարկել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովը
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»