37708 դիտում
14:00 18-06-2016
Սերժիկին արգելել են վիրահատությունից հետո 2 ամիս սեռական հարաբերություն ունենալ, բայց 1 ամիս անց նման ցանկություն է ունեցել եւ կնոջից մերժում ստանալով` ծեծել է նրան եւ ոչ միայն
Սերժիկ Եղոյանը վիրահտությունից հետո կնոջը` Կ-ին հայտնել է, որ ցանկանում է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Կինը պատասխանել է, որ մեկ ամիս է, ինչ վիրահատության է ենթարկվել ու իրեն արգելվել է 2 ամիս սեռական հարաբերություն ունենալ:
Այդ հարցի շուրջ կապված նրանց միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Սերժիկը մեկ անգամ ապտակել է կնոջը, որից հետո վերջինս գնացել է իրենց հարևանությամբ բնակվող Ջ-ի բնակարան ու զանգահարելով իր մորը` տեղեկացրել է կատարվածի մասին:
Սերժիկը, տեղեկանալով, որ միջադեպի մասին կինը հայտնել է իր մորը, սեղանի վրայից վերցրել է ապակյա մոխրամանն ու դրանով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Կ-ի գլխի ծոծրակային շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած Սերժիկ Եղոյանին ազատել քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ նշանակելով խնամք, հսկողություն և հարկադիր բուժում` ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին