211652_close_icon
views-count10194 դիտում article-date 14:07 06-10-2015

21-ամյա Թեհմինան տանից փախել է սիրեկանի վարձակալած բնակարան, ինքնակամ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, բայց հետո նրան ծանր հանցագործության մեջ մեղադրել

21-ամյա Թեհմինա Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր կամքով հեռանալով հայրական տանից և ժամանակավոր բնակվելով իր մտերիմ Ռ. Մանուկյանի կողմից վարձակալած բնակարանում՝ այդ ընթացքում հիշյալ տանը իր կամքով սեռական հարաբերություններ է ունեցել Ռ. Մանուկյանի հետ եւ այդ հանգամանքը իր ծնողներից թաքցնելու համար ՇՄ Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար՝ գիտակցելով ,որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում է տվել այն մասին, որ իբր Ռ. Մանուկյանը իրեն հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս ընկերների հետ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 333-րդ հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր