211652_close_icon
views-count3516 դիտում article-date 19:40 18-06-2016

Բելառուսն ու Էկվադորը վավերացնում են կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելը կանխելու համար համաձայնագիրը

Ինչպես տեղեկացնում է «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3106]կայքը[/url], Բելառուսի և Էկվադորի Հանրապետությունների Խորհուրդները վավերացրին համաձայնագիրը, որով կբացառվի կրկնակի հարկումը, ինչպես նաև կկանխարգելվի եկամտային հարկ վճարելուց խուսափելը : Համաձայնագիրը ստոնագրվել էր այս տարի հունվարի 27-ին Մինսկում: Բելառուսում Էկվադորի դեսպան Կառլոս Լառեան նշեց, որ Էկվադորի և Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունները աշխատանքներ են իրականացնում Մինսկում կայանալիք համագործակցության համատեղ կոմիտեի նիստերին առևտրատնտեսական ֆորումի զուգահեռաբար իրականացումը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կիրականացվի PROECUADORի աջակցությամբ: Որպես աճող առևտրային հարաբերությունների մի օրինակ՝ Էկվադորի Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հաշիվների համաձայն՝ համեմատած 2014 թվականի հետ՝ 2015 թվականին գրանցվել է դեպի Բելառուս էկվադորական ծաղիկների արտահանման ավելի քան 35 % աճ: Պարզվում է, որ Բելառուսը կարող է դառնալ կարևոր հարթակ ԵԱՏՄ երկրների և Էկվադորի միջև, ինչի համար էլ Էկվադորի առևտրի նախարարը աշխատանքներ է իրականացնում համատեղ համաձայնագրերի ստորագրման համար, որին անմիջական աջակցություն է ցուցաբերում Բելառուսի կառավարությունը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3106]կայքում:[/url]

Նմանատիպ նյութեր