1895 դիտում
16:02 16-05-2019
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
«Նախատեսվում է օրենսդրական նախաձեռնությունն ուղղել Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, որից հետո դրական եզրակացության դեպքում այն կուղարկվի Ազգային ժողով` վավերացման համար»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ Հայաստանը արդեն 46 երկրների հետ համանման փաստաթղթեր է ստորագրել:
Նմանատիպ նյութեր
3689 դիտում
14:14 15-03-2018
Ստորագրվել է Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
2049 դիտում
15:13 04-07-2019
Հայաստանի և Սինգապուրի միջև համաձայնագիր կստորագրվի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ
1453 դիտում
17:34 09-08-2019
ՀՀ-ն ու Ղրղզստանը ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»