Անդրեյ Շևչենկոն կարող է նշանակվել Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոյի օգնական Անդրեյ Շևչենկոն կարող է դառնալ հավաքականի նոր գլխավոր մարզիչ:
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է բանակցություններ վարել Շևչենկոյի հետ, որը համարվում է այդ պաշտոնի գլխավոր թեկնածուն:
Նշենք, որ Եվրո-2016-ից հետո Միխայիլ Ֆոմենկոն կլքի հավաքականը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը Եվրո-2016-ում առաջին երկու խաղում միևնույն` 0:2 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականներից: