Անդրեյ Շեւչենկոն` Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն:
Շևչենկոյի հետ պայմանագիրը ստորագրվել է 2 տարով` ևս 2 տարով երկարաձգելու պայմանով:
Շևչենկոյի մարզական շտաբում կընդգրկվեն նաև իտալացիները Մաուրո Տասոտին և Անդրեա Մալդերան, ինչպես նաև Ռաուլ Ռիանչոն, որը նախկինում Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովի օգնականն էր:
Նշենք, որ Շևչենկոն մարզչի պաշտոնում փոխարինեց Միխայիլ Ֆոմենկոյին, որի գլխավորությամբ Ուկրաինայի հավաքականը չափազանց անհաջող հանդես եկավ Եվրո-2016-ում` պարտվելով բոլոր երեք խաղերում և ոչ մի գոլ չխփելով: