211652_close_icon
views-count102774 դիտում article-date 21:49 19-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախից՝ Եղնիկներ հայտնի զորամասի դիրքերում Արցախի նախագահի կարգադրությամբ ստեղծվում է զինվորի համար բարվոք պայմաններ. ՄԱՍ 1

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի 7-րդ պաշտպանական զորամասի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու սպաները ուս-ուսի տված անառիկ են պահում իրենց վստահված սահմանային հատվածը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ, պաշտպանության բանակի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, արդեն մի քանի օր է՝ նշված առաջնագծում հիմնովին ճանապարհներ են կառուցվում, ինչը հնարավորություն է տալու, որպեսզի նշված հատվածում դժվարանցանելի ճանապարհները դառնան անցանելի։ ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացիական անձինք, ովքեր մասնագիտացված են ճանապարհաշինարարական ոլորտում, հատուկ տեխնիկաների միջոցով հեռացնում են ապառաժ քարերը, որից հետո տրակտորներով կատարվում են ճանապարհի հարթեցման գործողություններ։ Այդ ճանապարհահատվածը ստրատեգիական մեծ նշանակություն ունի Արցախ աշխարհի համար, և եթե նախկինում այդ հատվածում գտնվող պոստեր առյուծ-զինվոր տղերքին սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության պարագաները հասցվում էր 2-3 ժամում, իսկ մի քանի կիլոմետր էլ այն տեղափոխվում է ոտքով, ապա հիմա ամենաուշը 20 րոպեում զորամասից առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը, ինչպես նաև հերթափոխի կատարումը տևում է 20 րոպե։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին․ «Եթե առաջ 2-3 ժամում էինք հասնում Մռավի դիրքեր, ապա հիմա ճանապարհի կառուցումից հետո 20 րոպեում կլինենք դիրքերում։ Ճանապարհի կառուցումը մեծ «պադերշկա» է զինվորներիս համար, էլ չենք ասում, որ եթե առաջ ճանապարհի անանցանելիության պատճառով սնունդը տեղափոխում էինք ոտքով, ապա հիմա՝ ամեն տեսակի տրանսպորտային միջոցով այն թարմ-թարմ հասցվում է դիրքեր։ Զինվորները առաջնագծից իրենց բարեմաղթանքներն էին հայտնում ծնողներին, հարազատներին, ընկերներին ասելով, որ իրենք առաջնագիծը պահում են անառիկ և էլ ավելի են ամրապնդվում դիրքերում, երբ իմնաում են, որ ժողովուրդը սարի նման կանգնած է իրենց թիկունքին։ Սնունդի ո՛չ մի խնդիր զինվորնեը չունեն, դիրքերում կա ամեն տեսակի սննդամթերք, ինչը որ անհրաժեշտ է զինվորին, դիրքերի մեծ մասում լուծվել է նաև ջրի և բաղնիքների խնդիրը։ Համարյա ամեն դիրքում Արցախի պաշտպանության նախարար Լ․Մնացականյանի հանձնարարականով կառուցվել և կառուցվում են քարե բաղնիքներ։ Գ․Շամշյանը հայտնում է նաև, որ հայտնի Եղնիկների զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը անձամբ է հետևում ճանապարհի և բաղնիքների կառուցման աշխատանքներին։ Զինվորներն էլ հրամանատարից թաքուն ասում էին․ «Մի քանի բաղնիքներ երբ սարքեցին, առաջինը «աֆիցերները» լողացան, համարելով աշխատանքների ստուգում, ու քանի որ թերություններ չեն հայտնաբերվել, արդեն մենք կարանք հանգիստ լողանանք»։ Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր