1591 դիտում
12:22 21-06-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Բուժաշխատողի օրվա առթիվ
Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Ոլորտը, որ ներկայացնում եք դուք, առանձնակի է կարևորվում հանրության կողմից, քանզի մարդիկ ամեն օր ձեզ են վստահում իրենց համար ամենաթանկը՝ առողջությունը: Եվ դուք, մասնագիտական ձեր բարձր պատրաստվածությամբ ու պատրաստակամությամբ, ամեն օր տասնյակ կյանքեր եք փրկում: Ձեր նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը: Ու ես համոզված եմ, որ, հավատարիմ ձեր երդմանը, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ ամեն օր կյանք և առողջություն պարգևելով մարդկանց ու երջանկացնելով հազարավոր ընտանիքների:
Առողջապահության ոլորտում տարեցտարի իրականցվող բարեփոխումները վկայում են, որ համակարգը եղել ու մնում է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Որպես ծրագրային առաջնահերթություն իրականացվող աշխատանքների նպատակը ինչպես բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային, այնպես էլ բուժհաստատություններում աշխատանքային պայմանների բարելավումն է, ժամանակակից սարքավորումներով վերազինումը, ինչի արդյունքում մեր համաքաղաքացիները գնալով էլ ավելի բարձրակարգ, որակյալ ու մատչելի բժշկական աջակցություն են ստանում: Ես վստահ եմ, որ մեր հետևողական ու համակարգված աշխատանքի շնորհիվ, ոչ հեռու ապագայում մենք կունենանք ոչ միայն մասնագիտական և տեխնիկական հագեցվածությամբ, այլև, ընդհանրապես, արժանապատիվ ծառայություն մատուցող համակարգ:
Հարգելի բուժաշխատողներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:
[b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]
Նմանատիպ նյութեր
1410 դիտում
12:48 21-06-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Բուժաշխատողի օրվա առթիվ
10073 դիտում
12:12 21-06-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2485 դիտում
13:44 21-06-2017
Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ