1410 դիտում
12:48 21-06-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Բուժաշխատողի օրվա առթիվ
Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, հարյուրավոր մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը: Ու համոզված եմ, որ, հավատարիմ ձեր երդմանը, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ արժանանալով հասարակության առանձնակի հարգանքին:
Առողջապահության ոլորտը եղել ու մնում է Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի օր առաջ բարելավենք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատակիցների աշխատանքային պայմանները, այդպիսով նաև նպաստելով մեր համաքաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու հնարավորությանը: Ու վստահ եմ, որ մեր համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարճ ժամանակում կունենանք բոլոր առումներով իրապես լավագույն համակարգ:
Սիրելի բուժաշխատողներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն եմ մաղթում:
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
12:22 21-06-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Բուժաշխատողի օրվա առթիվ
10070 դիտում
12:12 21-06-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2482 դիտում
13:44 21-06-2017
Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը