211652_close_icon
views-count18250 դիտում article-date 16:07 21-06-2016

«Սովորական» տաքսիստներն` ընդդեմ շուկա մտնող Yandex Taxi- ների

Տաքսի ծառայությունների ու անհատ տաքսիների վարորդները դժգոհ են հայաստանյան շուկա Yandex Taxi ծառայության մուտքից ու զգուշացնում են, որ եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ապա կտանեն ու Կապի ու Տրանսպորտի նախարարությանը կհանձնեն ստացած լիցենզիաները: Նրանց բողոքը բարձրաձայնում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգան Հովհաննիսյանը` արդարացիորեն հարցնելով` ինչո՞ւ են իրենցից լիցենզիա պահանջում, իսկ առցանց տաքսիներից` ոչ: Հիշեցնենք, որ արդեն հաղորդվել է, որ Yandex Taxi-ն շուկա մուտք կգործի` առաջարկելով 100 դրամ մինիմալ վճար` 2 կմ-ի համար: Սույն տաքսի ծառայությունը պատրաստվում է մեկնարկել հուլիսի 1-ից: Հավաստիացվեց, որ սակագինը միշտ կփորձեն պահել:

Նմանատիպ նյութեր