42181 դիտում
15:29 23-09-2024
Երևանում բախվել են «Yandex» ծառայության «Nissan»-ն ու «Yandex»-ի մոպեդը. վերջինը կողաշրջվել է. մոպեդավարին առաջինը օգնության են հասել երիտասարդ հեծանվորդ տղան, դետեկտիվն ու «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» դեղատան աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13/1 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Բութանիա» թաղամասում բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարին էլ առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով հեծանիվով անցնող երիտասարդ մի տղա, Դետեկտիվների Համաշխարհային ասոցիացիայի անդամ, «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը և նշված շենքի տակ գործող «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» դեղատան աշխատակիցները:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել մոպեդավարին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մերի Նիկոյանն ու Սերյոժա Պետրոսյանը:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան ու մոպեդը պատկանում են «Yandex» ծառայությանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+