4164 դիտում
20:44 21-06-2016
Ռամազոտիի չկայացած համերգի գնված տոմսերը մնացել են քաղաքացիների ձեռքին
Միջազգային մեգա-աստղ, իտալական փոփ երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Էրոս Ռամազոտիի համերգին տոմսեր գնած քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում հայտարարեցին չկայացած համերգի համար տոմս ձեռքբերած ՀՀ քաղաքացիները։
Նրանք բարձրաձայնեցին, որ «Կազմակերպիչներն ասում են՝ այս պահին գումար չունենք տալու, քանի որ գովազդի ու դահլիճի վրա մեծ ծախսեր ենք արել»:
Հիշեցնենք, որ համերգի տոմսերը սկսվում էին 8000 դրամից և հասնում մինչև 150 հազարի:
Տուժածների խոսքով, չկայացած համերգի կազմակերպիչները` «Ֆորպոստարտ» ընկերության աշխատակիցները խոստացել էին գումարները վերադարձնել մայիսի 26-ից հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում։
Այսպես շարունակվելու դեպքում կդիմեն դատարան:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ առաջարկեց դիմել այլ տուժած քաղաքացիների` «Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերի վերադարձ» ֆեյսբուքյան խմբին կամ հրապարակված հեռախոսահամարի միջոցով:
Նմանատիպ նյութեր
7435 դիտում
18:21 04-06-2017
Հաշված րոպեների ընթացքում վաճառվել են Արիանա Գրանդեի Մանչեստերում բարեգործական համերգի բոլոր տոմսերը
781 դիտում
10:53 08-06-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի` Լոս Անջելեսում նախատեսված համերգի բոլոր տոմսերը սպառվել են
6216 դիտում
13:06 29-03-2016
Էրոս Ռամազոտիի երևանյան մենահամերգը չի կայանա
Այս բաժնից
949 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1291 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1108 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան