211652_close_icon
views-count6219 դիտում article-date 13:06 29-03-2016

Էրոս Ռամազոտիի երևանյան մենահամերգը չի կայանա

Միջազգային մեգա-աստղ, իտալական փոփ երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկը և լավագույն քնարերգակ Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել իր բոլոր համերգները՝ Perfetto համաշխարհային հյուրախաղերի շրջանակներում, այդ թվում` Հայաստանում և Էստոնիայում: Պատճառը կազմակերպչի կողմից պայմանագրային-գումարային պարտավորությունների խախտումն է։ Այս մասին ТАСС–ին հայտնել է տուրի պրոդյուսերը: Պրոդյուսերները իրավունք են վերապահում դատի տալ ռուսական կազմակերպիչներին. հայտարարում է ТАСС-ը: Իտալացի աշխարհահռչակ երգիչը ապրիլի 26-ին ելույթ պետք է ունենար Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և համերգի տոմսերը սկսվում էին 8000 դրամից և հասնում մինչև 150 հազարի:

Նմանատիպ նյութեր