2792 դիտում
10:20 22-06-2016
ՀՅԴ-ական պատգամավորի կինն ավելի հարուստ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի շարժական և անշարժ գույք ո՛չ գնել է, ո՛չ օտարել է: Միքայել Մանուկյանի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 25 մլն դրամ, 65 հազար ԱՄՆ դոլար, 30 հազար եվրո, իսկ տարվա վերջում՝ 20 մլն դրամ, 60 հազար դոլար, 30 հազար եվրո:
Պատգամավորը 2015 թվականին ավելի քան 17 մլն դրամ եկամուտ է ստացել, որից 6.9 միլիոնը՝ աշխատավարձից, 5 միլիոնը՝ շահաբաժնից և 5.5 միլիոն՝ ստացած փոխառությունից:
Միքայել Մանուկյանի՝ նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Nissan teana 250XV V6 մոդելի ավտոմեքենա:
Պատգամավորի կինը՝ Կարինա Կանդարյանը, հայտարագրել է 20 մլն դրամ, 60 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո, որը հարկային տարվա վերջում դարձել է 21 մլն դրամ, 60 հազար դոլար և 35 հազար եվրո: Կարինա Կանդարյանը նախորդ տարի ավելի շատ եկամուտ է ստացել, քան ամուսինը: Երկու տարբեր շահաբաժիններից նա ընդհանուր առմամբ 26 մլն 740 հազար դրամ եկամուտ է ստացել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
17246 դիտում
09:44 03-05-2018
Գեներալը 28 միլիոնը հանձնել է որպես փոխառություն, արդյունքում՝ կինն իրենից ավելի հարուստ է ներկայանում. «Փաստ»
6883 դիտում
10:20 18-07-2018
ՀՅԴ-ն մտադիր է երիտասարդանալ. քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածուն կին կլինի. «Ժամանակ»
10638 դիտում
10:33 06-10-2017
Տավուշի ՀՀԿ-ական մարզպետը չի ենթարկվում ՀՅԴ-ական նախարարին. «Իրավունք»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը