211652_close_icon
views-count10638 դիտում article-date 10:33 06-10-2017

Տավուշի ՀՀԿ-ական մարզպետը չի ենթարկվում ՀՅԴ-ական նախարարին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դաշնակցությունն այս շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իջևանցի երիտդաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանի միջոցով փորձեց վարչապետի ականջին հասցնել, որ ՀՀԿ–ի քվոտայով Տավուշի մարզպետ նշանակված Հովիկ Աբովյանն իր տեղում չէ։ ՀՅԴ-ն զայրացել է, քանի որ սեփական նախարարի վերահսկողության տիրույթում գտնվող մարզպետը, պարզվում է, չի «ենթարկվում» իր անմիջական ղեկավարին։ Մեր տեղեկություններով, բավական մեծ լարվածություն կա նախարար Դավիթ Լոքյանի և Հովիկ Աբովյանի միջև, ու հարմար առիթ էր ստեղծվել, որ մարզպետի չարաշահումները ներկայացեին կառավարությանը։ Փաստորեն, նույն իշխանության մաս կազմող դաշնակցության ներկայացուցիչը հարցնում էր, թե ինչու Տավուշի մարզպետը համայնքների անապահով խավերին հավասար մոտեցում չի ցուցաբերում»։ [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր