211652_close_icon
views-count3027 դիտում article-date 17:56 22-06-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար առաջարկը դարձրել է 34 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է փորձել ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը մեկ տարի անց կարող է ազտ գործակալ դառնալ: Անգլիացիները հերթական առաջարկն են արել 27-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, այս անգամ պատրաստ լինելով վճարել 34 մլն եվրո: Ավելի վաղ ՄՅՈւ-ն Մխիթարյանի համար առաջարկել էր 25 միլիոն, սակայն գերմանացիները մերժել էին: «Բորուսիան» Մխիթարյանին պատրաստ է վաճառել նվազագույնը 40 մլն եվրոյով և նրա հեռանալու դեպքում մտադիր է ձեռք բերել «Վոլսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեին:

Նմանատիպ նյութեր