211652_close_icon
views-count7666 դիտում article-date 23:12 28-06-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար առաջարկեց 42,5 մլն եվրո. տրանսֆերը մոտ է կայանալուն

«Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիային» առաջարկել է 42,5 մլն եվրո` Հայաստանի հավաքականի և գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար, հայտնում է գերմանական Kicker հեղինակավոր պարբերականը: Նշվում է, որ մանկունյանցիները վաղուց են հետևել Մխիթարյանին, և վերջինիս ձեռք բերելու հարցը հավանության է արժանացել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից: Անգլիացիների առաջին առաջարկը` 24 մլն եվրոյի չափով, «Բորուսիան» մերժեց, սակայն այժմ դորտմունդյան ակումբը համաձայնվել է վաճառել իր առաջատարին: Տրանսֆերը կկայանա մոտ օրերս: Մխիթարյանի վաճառքից ստացված գումարներով «Բորուսիան» մտադիր է կազմը ուժեղացնել երկու բարձրակարգ ֆուտբոլիստներով: Առաջին հերթին խոսքը գնում է «Վոլֆսբուրգի» և «Բայերի» կիսապաշտպաններ Անդրե Շյուրլեի և Քարիմ Բելարաբիի մասին:

Նմանատիպ նյութեր