21690 դիտում
18:15 23-06-2016
Արտակարգ դեպք` Երևանում. նաիրիտցիների ցույցի ժամանակ. 54-ամյա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր. օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում ի նշան բողոքի «Նաիրիտ» գործարանի մոտ փակել էին Բագրատունյաց փողոցը: Մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նախ տեղում առաջին օգնությունը ցուցաբերեց տուժածին, իսկ հետո տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ տուժածը տաքսի ավտոմեքենայի վարորդ է:
Գ. Շամշյանի տեղեկություններով` նա Երևան քաղաքի Նոր Արեշ 34 փողոցի 1 նրբանցքի 2-րդ տան բնակիչ, 54-ամյա Սողոմոն Դերենիկի Գրիգորյանն է, ով տաքսու վարորդ է:
Նշված փողոցում հայտնաբերվել է նաև Mercedes մակնիշի 34 UF 648 համարանիշի տաքսի ավտոմեքենան:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը;
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչև շտապօգնության ժամանումը` տղամարդուն փորձում էին տեղում օգնություն ցուցաբերել նաիրիտցիները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+