66603 դիտում
21:46 08-07-2021
Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացու ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է. բնակիչները մեղադրում էին շտապօգնությանը՝ ուշ մոտենալու համար. օպերատիվորեն ժամանել են նորաստեղծ պարեկային ծառայության ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com ահազանգած մի քանի քաղաքացիներ հայտնում էին, որ իրենք մի քանի անգամ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն ու խնդրել են, որպեսզի շտապօգնության բժիկների հերթապահ խումբը մոտենա Մոլդովական փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ վարորդի ինքնազգացողությունը վատացել է:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները:
Ի վերջո, միանգամից ժամանեց 2 շտապօգնության ավտոմեքենա, ովքեր քաղաքացիների, պարեկային ոստիկանների օգնությամբ տղամարդուն տեղափոխեցին հիվանդանոց:
Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ բժիշկների խումբը կանչից հետո նշված վայր հասել է 14 րոպե անց և հերքեցին, որ բժիշկների հերթապահ խումբը ուշացել է, մինչդեռ քաղաքացիներն էլ իրենց էին պնդում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+