2726 դիտում
23:14 23-06-2016
Քուվեյթում ՀՀ դեսպանի հրաժեշտի հանդիպումները
Հունիսի 21-ին Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս Խալեդ Ալ-Սալեհի հետ:
Ողջունելով հյուրին` Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան համանախագահը, գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ վերջին տարիներին նկատվող գործնական հարաբերությունների ակտիվացումը` հատուկ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի երկրորդ նիստը գումարվեց Քուվեյթում` անցած տարեվերջին: Այս համատեքստում նախարար Ալ-Սալեհը հավաստիացրեց, որ քուվեյթական կողմը հավատարիմ է մնում նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների` հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հանձնառությանը: Երկուստեք կարևորվեց հանձնաժողովի երրորդ նիստը հաջորդ տարի Երևանում գումարելու հարցը:
Նախարարը նաև գոհունակությամբ նշեց հայկական արտադրանքի` քուվեյթական շուկայում հայտնվելու փաստը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և սրտագին խոսքերի համար` դեսպան Չարչօղլյանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և Քուվեյթի ֆինանսների նախարարությանը` աջակցության և սերտ համագործակցության համար:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց նաև Քուվեյթի Պետության կրթության և բարձրագույն կրթության նախարար Բադր Ալ-Իսսայի հետ:
Դեսպան Չարչoղլյանը շնորհակալություն հայտնեց նախարարին` դեսպանությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար` հատուկ ընդգծելով Հայաստանից ուսանողների համար հավելյալ վեցերորդ տեղի տրամադրումը:
Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև կրթական ոլորտում առկա ակտիվ կապերը և համագործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը: Մասնավորապես առանձնացվեց անցյալ տարեվերջին Քուվեյթում գումարված Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում ստորագրված կրթական ոլորտում համագործակցության գործնական ծրագիրը: Նախարար Ալ-Իսսան հավաստիացրեց, որ Քուվեյթը կշարունակի և կընդլայնի իր աջակցությունն այս ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1762 դիտում
15:04 06-06-2016
Անակնկալի չեկա Քուվեյթում դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից. Մանվել Բադեյան
3909 դիտում
14:39 25-09-2018
Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրա փոխարեն նշանակվել է Սարմեն Բաղդասարյանը
811 դիտում
22:56 11-05-2023
Արամ Ա-ն Քուվեյթում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-քուվեյթական զարգացող հարաբերությունները
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»