211652_close_icon
views-count3909 դիտում article-date 14:39 25-09-2018

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրա փոխարեն նշանակվել է Սարմեն Բաղդասարյանը

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մանվել ԲԱԴԵՅԱՆԻՆ հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ արտակարգ ր լիազոր դեսպանի պաշտոնում։ Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սարմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»։

Նմանատիպ նյութեր