1267 դիտում
12:59 24-06-2016
Չնայած հանրաքվեի արդյունքներին՝ Դևիդ Քեմերոնը հրաժարական տալու մտադրություն չունի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր չէ հրաժարական տալ պաշտոնին: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Համմոնդը նշել է, որ վարչապետը հասկացրել է, որ ինքը կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում և կկատարի ժողովրդի կամքը:
Նախօրեին Քեմերոնը կոչ էր արել բրիտանացիներին քվեարկել Եվրամիության կազմում մնալու օգտին՝ կապելով դա հետագա սերունդների բարգավաճման հետ: Իսկ ավելի վաղ երկրի մի քնի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել էին ԵՄ-ից դուրս գալու դեպքում երկրի տնտեսության մեջ ռեցեսիայի անխուսափելիության մասին: Հակառակորդներն էլ կառավարությանը մեղադրում են նրանում, որ քվեարկողներին վախ էր ներշնչել: Նրանք պնդում էին, որ բրիտանական էկենոմիկան այնքան ուժեղ է, որ կդիմանա ԵՄ-ից դուրս գալու հետևանքներին:
Հիշեցնենք, որ վերջնական արդյունքներով՝ հաղթանակ են տարել Brexit-ի կողմնակիցները՝ հաղթահարելով 16,7 մլն ընտրողների շեմը: Կողմ և դեմ քվեների միջև տարբերությունը նվազագույն է եղել: Այսպես, ԵՄ կազմից դուրս գալու օգտին է քվեարկել բրիտանացիների 51.8 %-ը, դեմ՝ 48.2%-ը: Մինչ կհաշվարկեին ձայները, մի քանի ժամերի ընթացքում առաջ էին անցնում մերթ ԵՄ-ը լքելու, մերթ այդ կառույցում մնալ ցանկացողները: Նշենք, որ հանրաքվեն իրավաբանական բնույթ չի կրում, այն է՝ կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել երկրի ճակատագիրը:
Նմանատիպ նյութեր
1026 դիտում
17:29 22-02-2014
Յանուկովիչը հրաժարական տալու մտադրություն չունի. տեսանյութ
1353 դիտում
19:30 22-02-2014
Յանուկովիչը հրաժարական տալու մտադրություն չունի. տեսանյութ
2790 դիտում
18:12 11-05-2014
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ստիպված երթևեկում է կանգնած. ֆոտո
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են