211652_close_icon
views-count1857 դիտում article-date 15:24 24-06-2016

Գրիշայի եւ Շողիկի հանդիպումն ավարտվել է ծեծով եւ քարի հարվածներով. ամեն բան սկսվել է նրանից, երբ Շողիկը հրել է Գրիշային

Գրիշա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այցելել է Կոտայքի մարզ՝ Շողիկ Մկրտչյանի հետ զրուցելու նպատակով, որտեղ նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Այդ ընթացքում Շողիկ Մկրտչյանը փորձել է հրելով հեռացնել Գրիշա Գասպարյանին, սակայն վերջինը մի քանի անգամ ձեռքերով հարվածել է Շողիկ Մկրտչյանին, այնուհետև քարով հարվածել նրա ձեռքին` դիտավորությամբ պատճառելով ձախ դաստակի 2,3-րդ մատների քերծվածքների, ձախ նախաբազկի արյունազեղման ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր