211652_close_icon
views-count1610 դիտում article-date 14:47 24-06-2016

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Հունիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ: Էդվարդ Նալբանդյանն ու Էնթոնի Բարսամյանը քննարկեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նմանատիպ նյութեր