211652_close_icon
views-count4375 դիտում article-date 23:20 15-09-2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցերի շուրջ՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը լավ հարթակ է համահայկական օրակարգի հարցերի քննարկման և դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու համար: Հանդիպմանը քննարվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքեր։ Զրուցակիցիներն անդրադարձան Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։

Նմանատիպ նյութեր