211652_close_icon
views-count31293 դիտում article-date 12:35 26-06-2016

ՕՐՎԱ ԿԱԴՐ. ԽՍՀՄ տարիներին գործող «գաի պոստը» ծառայում է որպես խոշոր եղջերավոր անասունների հավաքատեղի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԽՍՀՄ տարիներին Երևանից դուրս գտնվող շրջաններում կային ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետեր, ինչը մեծ պրոֆիլակտիկ աշխատանք էր համարվում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման համար: Գրեթե բոլոր վարորդները անգիր գիտեին Աբովյանի, Արտաշատի, Կիրովականի, Իջևանի «գաի պոստերի» տեղերը, որտեղ «գաի» աշխատակիցները 24 -ժամյա ծառայություն էին կատարում, ինչի շնորհիվ կանխվում էին բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, իսկ վարորդներն էլ վախենում էին ոչ սթափ վիճակում վարել իրենց ավտոմեքենաները, վստահ լինելով, որ «գաի պոստերի» մոտ կհանդիպեն «գաի» աշխատակցին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մի քանի «գաի պոստեր» վերացվեցին, ինչը, ըստ գործին քաջածանոթ մասնագետների` սխալ էր: Անգամ բնակիչներն իրենք են նշում, որ «գաի պոստերը» զսպաշապիկ էին օրինանախախտ վարորդների համար, մինչդեռ պոստերը փակելուց հետո բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել և ունենում հենց պոստերի մոտ: Նման մի «գաի պոստ» էլ եղել է Դիլիջանից դեպի Իջևան -Ճամբարակ տանող խաչմերուկում, սակայն այն նույնպես «լավ մասնագետների» պարտադրանքով փակվեց ու հիմա այն գործում է որպես խոշոր եղջերավոր անասունների հավաքատեղի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր