211652_close_icon
views-count4561 դիտում article-date 11:00 27-06-2016

Այսօր Մարտակերտ քաղաքի ազատագրման օրն է

Հունիսի 2-րդ կեսին հաջողությամբ իրականացնելով մարտական խնդիրները՝ հայկական ուժերը գրավել են մարտավարական կարևորության մի քանի բարձունքներ ու բնագծեր։ Մարտակերտի հարավարևելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ ՊԲ-ի ստորաբաժանումների գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։ Սակայն ՊԲ մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տևական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից։ Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և, հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը։

Նմանատիպ նյութեր