5307 դիտում
14:29 27-06-2016
‹‹ՌԵՍՈ›› ընկերության ապահովագրական ծառայությունների փաթեթն՝ առավել շահավետ պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ‹‹[url=http://www.reso.am/]ՌԵՍՈ[/url]›› ապահովագրական ընկերության հետ համատեղ, առաջարկում է նոր պայմաններ` 4 տեսակի ապահովագրական պրոդուկտների ձեռք բերման համար, որոնք Ձեր կյանքը կդարձնեն առավել ապահով, հարմարավետ և անվտանգ: Տվյալ պրոդուկտները մշակվել են հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են ‹‹[url=http://www.reso.am/]ՌԵՍՈ[/url]›› ապահովագրական ընկերության ծառայություններից:
[b]ԱՊՊԱ [/b]
Գույքային վնասների դեպքում մեկ ապահովագրական պատահարի համար փոխհատուցվող գումարը կազմում է 1.8 մլն ՀՀ դրամ: Անձնական վնասների դեպքում մեկ ապահովագրական դեպքի համար փոխհատուցվող գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար՝ 3.3 մլն ՀՀ դրամ:
[b]ԱՊՊԱ+
[/b]ԱՊՊԱ ծածկույթը գույքային վնասի դեպքում ընդլայնվում է մինչև 3 մլն ՀՀ դրամ, իսկ գույքային և անձնական վնասներով ընդհանուր փոխհատուցվող գումարը՝ մինչև 18 մլն ՀՀ դրամ:
[b]Բժշկական ապահովագրություն
[/b]Անսահմանափակ քանակությամբ լաբորատոր և գործիքային հետազոտություններից, բժշկական խորհրդատվությունից, արտասահմանյան մասնագետների կողմից եզրակացության և երկրորդ բժշկական կարծիքից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպում՝ վճարելով մեկ անձի համար ընդամենը 36 հազար ՀՀ դրամ:
Ապահովագրական գումարը կազմում է 4 միլիոն ՀՀ դրամ:
[b]Գույքի ապահովագրություն
[/b]Անշարժ գույքի և դրանում առկա ունեցվածքի (տեխնիկա, կահույք և այլն) հափշտակման, կողոպուտի, հրդեհի և այլ պատահարների հետևանքով պատճառված վնասից ապահովագրություն՝ սկսած տարեկան 6000 ՀՀ դրամից:
Անշարժ գույքի ապահովագրության փոխհատուցվող գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապահովագրական պոլիսներ` առանց ապահովագրական ընկերության գրասենյակ այցելելու անհրաժեշտության: Բավական է այցելել Բանկի 65 մասնաճյուղերից մեկը, տեղում վճարել ծառայության դիմաց և ձեռք բերել ապահովագրական պրոդուկտը` խնայելով Ձեր ժամանակը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական պոլիսների ձևակերպման պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր, այցելել www.vtb.am կայք կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ [b]87-87 [/b]հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
2855 դիտում
19:37 21-03-2014
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն ամփոփում է 2013 թվականը
3943 դիտում
19:28 17-06-2014
«ՌԵՍՈ»-ն հաճախորդին տրամադրել է շուրջ 9 մլն դրամ ապահովագրական հատուցում. ֆոտոշարք
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»