211652_close_icon
views-count5935 դիտում article-date 22:57 27-06-2016

Պտուղ-բանջարեղենով բեռնված 55 բեռնատարներով լաստանավը Փոթիից արդեն ուղևորվել է Նովոռոսիյսկ

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա պարբերականությամբ, երկու ուղղություններով: Հիշեցնենք, որ Վերին Լարսի [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/27/89035/]անցակետի փակման պատճառով [/url]«Սպայկա» ընկերությունը վարձակալել է 3 լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով: Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը: [b]Լաստանավով Փոթիից Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:[/b] Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել «Սպայկա» ընկերություն` 010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 055 541 968 հեռախոսահամարներով»,-ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր