5035 դիտում
14:54 28-06-2016
Հունիսի 29-ից մարզերի անտառային տարածքներում կիրականացվեն անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունիսի 29-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:
Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:
Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով`
ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ (Գորիս)՝ 29.06.2016թ. - 01.07.2016թ. :
ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղ ՝ 01.07.2016թ.- 02.07.2016թ. :
ՀՀ Վայոց Ձորի մարզի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 02.07.2016թ. – 03.07.2016թ. :
ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 04.07.2016թ. – 06.07.2016թ. :
ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 06.07.2016թ. – 07. 07. 2016 թ. :
ՀՀ Տավուշի մարզի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 07.07.2016թ. - 08.07.2016թ. :
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
18:34 13-06-2014
Անտառային տարածքներում իրականացվելու են ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ
936 դիտում
16:14 20-01-2021
Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը գերխնդիր է շրջակա միջավայրի նախարարության համար
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց