211652_close_icon
views-count1973 դիտում article-date 10:33 30-06-2016

Իսլանդացիների վարքն օրինակելի է հայերի համար. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը ուշադիր չեմ հետևում՝ ցավոք, ժամանակ չունեմ: Բայց շատ հայերի նման երկրպագում եմ Իսլանդիայի հավաքականին: Ինչո՞ւ ենք մենք սիրում իսլանդացիներին: Հավանաբար, այն պատճառով, որ նրանք կարողացել են հաղթահարել փոքր ազգի բարդույթները, որ ամբողջությամբ պահպանելով սեփական ազգային ինքնությունը՝ դարձել են կատարյալ եվրոպացի: Ընդունված չափանիշներով նրանց ֆուտբոլային հավաքականը «կլասով» ավելի ցածր է, քան առաջնության շատ ու շատ թիմեր, նրանք, որքան հասկանում եմ, չունեն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի խաղացող: Հապա ինչի՞ շնորհիվ են իսլանդացիները հաջողության հասնում: Իրականում այստեղ մեծ գաղտնիք չկա՝ բարձր կազմակերպվածության, կարգապահության, մտածված մարտավորության, թիմային ոգու, արժանապատվության, ամեն պահի, ամեն հանգամանքում կռիվ տալու պատրաստակամության: Դժվար թե այդ թիմը Եվրոպայի չեմպիոն դառնա, բայց որ ստիպել է ողջ աշխարհին հարգել իրեն՝ դա հաստատ է: Հայերի համար իսլանդացիների կեցվածքը շատ բանով օրինակելի է: Մենք, իհարկե, պակաս քաջ չենք, քան իսլանդացիները, բայց հաստատ պակաս կազմակերպված ենք, պակաս կարգապահ ենք, էլ մտածված մարտավարության և թիմային ոգու մասին չասեմ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր