2678 դիտում
13:00 30-06-2016
Հռոմեացի զորավար Լուկուլլոսը Հայաստանից ծիրանենու տնկիներ է տանում Հռոմ
Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիները ծիրանը կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը՝ Արմանի («ծիրանի երկիր»)։
Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»)։
Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թուֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris։
Ձգտելով ժխտել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի տարածքները ժամանակին եղել են հայկական, թուրք գիտնականները բազմիցս փորձել են ծիրանի գիտական անվանումից հանել «հայկական» բառը։ Մասնավորապես, 1972 թ. Լենինգրադում կայացած 12-րդ Բուսաբանական Խորհրդաժողովում նրանք ցանկացել են փոխել վաղուց ընդունված լատինական անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ, սակայն խորհրդաժողովի մասնակիցների կողմից ստացել են վճռական հակահարված և առաջարկը մերժվել է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2016 դիտում
13:52 18-02-2022
Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով. Շաբաթական երկու անգամ
1441 դիտում
12:09 27-09-2022
Այսօրվանից Wizz Air ավիաընկերությունն իրականացնում է Հռոմ-Երևան-Հռոմ չվերթերը
Այս բաժնից
4201 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1045 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1324 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան