211652_close_icon
views-count4831 դիտում article-date 16:58 30-06-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես բանակցություններ սկսեց «Յուվենթուսի» հետ` Պոգբային ձեռք բերելու և Մխիթարյանին խաղընկեր դարձնելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը պաշտոնական բանակցություններ է սկսել «Յուվենթուսի» հետ` ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ: Ինչպես նշում է L’Equipe-ը, թուրինյան ակումբը խաղացողին վաճառելու ցանկություն չունի և կքննարկի միայն այն առաջարկները, որոնք կսկսվեն 100 մլն եվրոյից: Ընդ որում, Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան, որը նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն է, շահագրգռված է այդ գործարքում: Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանում ցանկանում է կիրառել 4-3-3 մարտավարական սխեման, որտեղ Պոգբան և Ռունին հանդես կգան դաշտի կենտրոնում, Հենրիխ Մխիթարյանն ու Անտոնի Մարսյալը` եզրերում, իսկ Զլաթան Իբրահիմովիչը` հարձակման առջևում: Նշենք, որ 23-ամյա Պոգբայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2019 թվականը:

Նմանատիպ նյութեր